Կրասնոդարում կանցկացվի Հայոց լեզվի և հայագիտության ուսուցիչների համառուսաստանյան համաժողովը
20 Օգոստոսի 2023, 22:55
Օգոստոսի 19-20-ը Կրասնոդարում տեղի կունենա Հայոց լեզվի եւ հայագիտության ուսուցիչների համառուսաստանյան գիտագործնական համաժողովը, որը նվիրված է ուսուցչի եւ դաստիարակի տարվան: Միջոցառումն ավանդական է և անցկացվում Է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի կողմից արդեն` հինգերորդ անգամ:
Հոբելյանական համաժողովին մասնակցելու են հայոց լեզվի և հայագիտական առարկաների ուսուցիչներ ոչ միայն Կրասնոդարի երկրամասի քաղաքներից և շրջաններից, այլև պատվիրակություններ Հայաստանից, Աբխազիայից, Ստավրոպոլի երկրամասից և Ռոստովի մարզից, Ղրիմից, Մոսկվայից և երկրի այլ շրջաններից: Պատվավոր հյուրերի թվում կլինեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կրասնոդարի երկրամասի վարչակազմի, Հայաստանի և Ռուսաստանի բուհերի, ազգային-մշակութային միավորումների, Կուբանի հոգևորականության և հասարակության ներկայացուցիչներ:
Համաժողովի շրջանակներում տեղի կունենան կոնֆերանս, լիագումար նիստեր, պանելային քննարկումներ եւ վարպետության դասեր, ինչպես նաեւ տեղի կունենա Ռուսաստանի հայերի միության` «Տարվա ուսուցիչ» եւ «Տարվա աշակերտ» երկրամասային մրցույթի հաղթողների պարգեւատրումը: