Մեր բոլոր ռեսուրսներով լինելու ենք Հայ Առաքելական Եկեղեցու կողքին. Նարեկ Կարապետյան

03 Օգոստոսի 2026, 12:39

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի աշխատանքներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և քաղաքական դաշտում իրենց թիմի առաջին քայլերին։

Անդրադառնալով ԱԺ առաջին նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոսի չմասնակցելուն՝ պատգամավորը նշել է, որ հայոց Հայրապետի համար միշտ էլ կարևոր է եղել խորհրդարանին իր օրհնությունը փոխանցելը։

«Այն խոսքը, որը պետք է ասվեր Ազգային ժողովում, Վեհափառն ասաց մեզ։ Հետաքրքիր մոտեցում է․ կարելի է աստվածաբանական դիատանկյունից մտածել այն մասին, թե որքանով է լեգիտիմ այն իշխանությունը, որը չի ստանում հոգևոր Հոր օրհնությունը»,- նշել է Կարապետյանը։

Պատգամավորը նաև նշել է, որ իրենց խմբակցությունը բոլոր ռեսուրսներով աջակցելու է Հայ Առաքելական եկեղեցուն։

Հիմա եթերում