Երևանը՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների համար ամենապահանջված քաղաքների տասնյակում

04 Օգոստոսի 2026, 00:00

Մշակույթ

«Островок В2В» առցանց ամրագրման հարթակի տվյալներով՝ 2026 թվականի ամռանը Երևանը հայտնվել է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար քաղաքային տուրիզմի ամենահայտնի ուղղությունների տասնյակում։

Քաղաքային զբոսաշրջության ամենահայտնի արտասահմանյան ուղղությունը Մինսկն է։ Տասնյակում ընդգրկվել են նաև Թբիլիսին, Ալմաթին, Աստանան, Գրոդնոն, Տաշքենդը, Բրեստը, Վիտեբսկը և Բաքուն։