ԱՄՆ-ի նպատակը Հայաստանին վերջնականապես դուրս բերելն է Ռուսաստանի ազդեցության գոտուց․ Վլադիմիր Սկաչկո
05 Օգոստոսի 2026, 22:30
Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ հատուկ բանագնացի այցին Հայաստան և ԱՄՆ քաղաքականության նպատակներին հայկական ուղղությամբ։
Փորձագետի խոսքով՝ Վաշինգտոնի գլխավոր նպատակը ՀՀ-ին վերջնականապես դուրս բերելն է Ռուսաստանի ազդեցության գոտուց և այն ուղղորդել եվրաինտեգրման ճանապարհով։
«ԱՄՆ-ի ներկայացուցչի այցի նպատակը լիովին հասկանալի է։ Աշխարհաքաղաքական նպատակը ՀՀ-ին վերջնականապես պոկել և դուրս բերելն է ՌԴ-ի ազդեցության գոտուց, որպեսզի այն ամբողջությամբ վերաուղղվի եվրաինտեգրման ճանապարհով, դուրս գա ԵԱՏՄ-ից և ընտրի Եվրոպական միությունը, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ՆԱՏՕ-ն»,- ասել է Սկաչկոն։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: