Արտակարգ դեպք Ալեք Մանուկյան փողոցում. ծառի տապալումից վնասվել է ավտոմեքենա
05 Օգոստոսի 2026, 22:46
Օգոստոսի 5-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցում չորացած ծառն արմատից պոկվել և ընկել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկներն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները:
Փրկարարները՝ մեքենայի 39-ամյա տիրոջ հետ համատեղ, մասնատել և հեռացրել են ծառը:
Ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում: Քաղաքացուն պատճառված վնասի փոխհատուցման հարցն առայժմ հայտնի չէ: