Հայաստանը կմասնակցի առաջին VPB Locations Market-ին
07 Օգոստոսի 2026, 19:20
Հայաստանը ներառվել է այն 11 երկրների ցանկում, որոնք հրավիրվել են մասնակցելու VPB Locations Market-ին՝ կինոարդյունաբերության նոր միջազգային հարթակին, որն առաջին անգամ կներկայացվի Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։
Հայաստանը կներկայացնի Հայ կինոպրոդյուսերների համահայկական ֆեդերացիան։
«Մեր մասնակցությունը VPB Locations Market-ին կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունը համաշխարհային կինոարդյունաբերությունում և նոր հնարավորություններ կստեղծի միջազգային նկարահանող խմբերի համար, որոնք ցանկանում են աշխատել մեր երկրում»,- այս մասին ասված է Հայ կինոպրոդյուսերների համահայկական ֆեդերացիայի տարածած հայտարարությունում։
VPB Locations Market-ին, Հայաստանից բացի, կմասնակցեն նաև Իսպանիան, Հարավային Աֆրիկան, Իտալիան, Գերմանիան, Հունաստանը, Եգիպտոսը, Բելգիան, Շվեյցարիան, Ուզբեկստանը և Ճապոնիան։
Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 2-12-ը Իտալիայի Լիդո կղզում, իսկ առաջին VPB Locations Market-ը տեղի կունենա սեպտեմբերի 7-8-ը։