Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը «Global Relocation Index 2026» վարկանիշում

07 Օգոստոսի 2026, 16:30

Տնտեսություն և Բիզնես

«Rumavi» ընկերությունը հրապարակել է «Global Relocation Index 2026» ամենամյա վարկանիշը, որը ներկայացնում է վերաբնակության համար ամենագրավիչ երկրները։ Այդ ցանկում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը։

Փորձագետները վերլուծել են 192 երկիր՝ 24 չափանիշների հիման վրա, այդ թվում՝ կյանքի արժեքը, անվտանգության մակարդակը, առողջապահական ծառայությունների որակը, հարկային համակարգի արդյունավետությունը, բանկային ենթակառուցվածքների զարգացվածությունը և ներգաղթյալների ինտեգրման պայմանները։