Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել մոտ 1 000 տոննա ցորեն

07 Օգոստոսի 2026, 16:50

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է արտահանել հացահատիկի ևս մեկ խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Ըստ հաղորդման՝ բեռը ներառում է 979 տոննա ցորեն։

Ադրբեջանը 2025 թվականի հոկտեմբերի վերջին վերացրել էր իր տարածքով Հայաստան բեռների տարանցման արգելքը։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով արտահանվել է ընդհանուր առմամբ ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 414 տոննա անտրացիտային ածուխ, 133 տոննա ալյումին և 67 տոննա փայտանյութ։