Ռուսաստանում խստացրել են օտարերկրացիներին SIM քարտ վաճառելու պահանջները
07 Օգոստոսի 2026, 17:40
2026 թվականի օգոստոսի 6-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել դաշնային օրենք, որը խստացնում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց SIM քարտերի վաճառքի կանոնները։
ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր Telegram-ի ալիքում հայտնել , որ նոր կանոնների համաձայն՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում, եթե կապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելիս դրանում չի նշվում բջջային սարքի IMEI կոդը կամ պայմանագրում ներառվել են ակնհայտ կեղծ տվյալներ։
Օտարերկրացիներին SIM քարտ ձևակերպելու կանոնների խախտման համար նախատեսվում է մինչև 500 հազար ռուբլու տուգանք կամ մինչև մեկ տարվա ազատազրկում։