ԵԱՏՄ երկրները ստորագրել են գիտական կոչումների փոխադարձ ճանաչման համաձայնագիր
08 Օգոստոսի 2026, 16:30
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիները նոր միջազգային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կկարողանան աշխատանքի անցնել ԵԱՏՄ այլ պետություններում՝ առանց գիտական կոչումների նոստրիֆիկացման ընթացակարգի։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։
Գիտական կոչումների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։ Փաստաթղթի նպատակն է բարձրացնել բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի շարժունակությունը և ընդլայնել նրանց մասնագիտական գործունեության հնարավորությունները Միության միասնական աշխատաշուկայում։
ԵՏՀ-ի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով՝ համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի ԵԱՏՄ միասնական աշխատաշուկայի զարգացման համար։
«Գիտական կոչումների ուղղակի ճանաչումը վերացնում է վարչական խոչընդոտները և բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի համար լայն հնարավորություններ է ստեղծում մասնագիտական գործունեություն ծավալելու ԵԱՏՄ ցանկացած անդամ պետությունում։ Դա ուղղակիորեն նպաստում է գիտաարտադրական համագործակցության ամրապնդմանը, մեր տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և Միության միասնական գիտական տարածքի ձևավորմանը», — նշել է նա։