Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար
11 Օգոստոսի 2026, 21:30
Օգոստոսի 6-ից 15-ը Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվում է շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների 2026 թվականի առաջնությունը՝ պատանիների և աղջիկների մրցաշարերով։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ պատանիների մրցաշարում 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը։ Նա վաստակել է 4.5 միավոր։
Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը և Վահե Սուքիասյանը ունեն 4-ական միավոր։ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը վաստակել են 3.5-ական միավոր։
Աղջիկների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը 5 խաղափուլից հետո ունի 3.5 միավոր։
Առաջնության 6-րդ խաղափուլը կանցկացվի օգոստոսի 12-ին։