Վատ նորություն ունեմ ՔՊ-ի համար․ մենք Ալիևի PR ընկերությունը չենք․ Քրիստինե Վարդանյան

12 Օգոստոսի 2026, 11:10

Քաղաքականություն

Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ Բաքվին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Վատ նորություններ ունեմ «Քաղաքացիական պայմանագրի» համար․ մենք Իլհամ Ալիևի PR ընկերությունը չենք։ 2021 թվականին Ալիևը հայտարարում էր, որ Հայաստանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն, իսկ 2024-ին Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի։ Դուք չեք կարող ցույց տալ որևէ դեպք, երբ ՔՊ-ն նոր Սահմանադրության մասին խոսած լինի Ալիևի պահանջից առաջ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։