Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի առջև․ Նարեկ Կարապետյանը՝ Սարգիս Խանդանյանին
13 Օգոստոսի 2026, 14:39
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմից որևէ նախապայման, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու կամ ազգային խորհրդանիշներից Արարատ լեռը հանելու վերաբերյալ, երբևէ չի առաջադրվել»,- այս մասին Ազգային ժողովում ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի առջև՝ սահմանները բացելու համար։
Խանդանյանի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարտավորվել են, որ կարգավորման ընթացքում նախապայմաններ առաջ չեն քաշվելու։