Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Legend’s Race 2026» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը

14 Օգոստոսի 2026, 17:20

Սպորտ

Աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Գերմանիայի Շաֆհայմ քաղաքում անցկացված «Legend’s Race 2026» կարտինգի մրցույթում հաղթել է անհատական մրցավազքում։ Նա նաև թիմային մրցավազքում իր թիմի կազմում գրավել է առաջին տեղը։

Սերգեյ Խաչատրյանը դեռ պատանեկան տարիքից զբաղվել է էքստրեմալ ավտոմրցումներով և մասնակցել Գերմանիայում անցկացվող սիրողական մրցումների՝ հանդես գալով «Արմենիա» անվանումը կրող թիմի կազմում։