Ինդոնեզիայի ափերի մոտ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ ավերվել են տներ ու դպրոցներ
15 Օգոստոսի 2026, 12:50
Ինդոնեզիայի ափերի մոտ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ցունամիի վտանգ է հայտարարել։ Ուժեղ ցնցումներ են գրանցվել Ֆլորես կղզու մոտ։ Վնասվել են բնակելի տներ, դպրոցներ, բուժհաստատություններ և այլ շինություններ։
Փրկարար ծառայության տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, իսկ էպիկենտրոնին ամենամոտ տարածքից շուրջ 2 հազար բնակիչ տարհանվել է։ Մի շարք շրջաններում էլեկտրամատակարարումն ընդհատվել է, կապը՝ խափանվել։
Reuters-ի փոխանցմամբ՝ սողանքների պատճառով փրկարարները դեռևս չեն կարողանում հասնել տուժած շրջան։