Լարված իրավիճակ՝ Խանջյան գյուղում․ բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

17 Օգոստոսի 2026, 13:35

Տնտեսություն և Բիզնես

Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր֊Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի իրենց մթերքը իրացնելու խնդիրներին։

«Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։ Գյուղացին էսօր «պոլնի» խնդրի տակ ա»,– ասել է գյուղացիներից մեկը։

Գյուղացիներից մեկը շեշտել է, որ իրենք երեկ էլ են եղել մարզպետարանում, մինչ այս պահն իրենց հարցին լուծում չի տրվել, որևէ առաջարկ չի արվել, իրենք էլ այս քայլին են դիմել, և եթե այսօր է իրենց խնդիրը չլուծվի, վաղն ամբողջ գյուղով են ճանապարհ փակելու։