«Թումո»-ն հայտնվել է Նյու Յորքի Թայմս Սքվերի Nasdaq աշտարակի էկրանին

17 Օգոստոսի 2026, 17:15

Կրթություն

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտնվել է Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակի հռչակավոր Nasdaq Tower-ի էկրանին՝ կենտրոնի 15-ամյակի կապակցությամբ:

Էկրանին ցուցադրվել է կենտրոնի փիլիսոփայության առանցքային հարցը՝ «Ի՞նչ կլիներ, եթե ուսանողներն ազատություն ունենային հեռանալու»։

«Թումո»-ի՝ Nasdaq աշտարակի էկրանին հայտնվելու նախաձեռնությունը կազմակերպել է լրագրող, հաղորդավարուհի, Nasdaq բորսայի Live From MarketSite ֆինանսական հաղորդման գործադիր պրոդյուսեր, «Միսս Տիեզերք Հայաստան 2022» և «Միսս Բոստոն 2020» տիտղոսների դափնեկիր Քրիստինա Այանյանը։

Հիմա եթերում