«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին
18 Օգոստոսի 2026, 19:34
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային և աշխարհաքաղաքական մարտահրավերները, տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները, ինչպես նաև կրթական համակարգի զարգացմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել իրավունքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ու վերջինիս քաղաքական անկախության ապահովման անհրաժեշտությանը։