«Օլիմպիակոս»-ը ներկայացրել է Նաիր Տիկնիզյանին
18 Օգոստոսի 2026, 22:15
Հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին։
Տիկնիզյանը «Օլիմպիակոս» է տեղափոխվել սերբական «Ցրվենա Զվեզդա»-ից, որի կազմում հանդես էր գալիս 2025 թվականի ամռանից։
Մինչ այդ հայ ֆուտբոլիստը խաղացել է Ռուսաստանի առաջնությունում՝ ներկայացնելով Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Կուրսկի «Ավանգարդ»-ը և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը։