Մարդիկ օրվա հացի փող չունեն և վարկով են հաց առնում․ Արթուր Խաչատրյան
21 Օգոստոսի 2026, 14:19
«Ժողովրդի ձեռքին ուղղակի փող չկա, մարդիկ օրվա հացի փող չունեն և վարկով են հացն առնում: Ֆինանսական համակարգը պետք է էապես վերափոխվի, որպեսզի ֆինանսավորի արտադրությունը, արդյունաբերությունը»,- այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և բիզնես միջավայրին՝ պատգամավորը բարձրացրել է խոշոր ընկերությունների գործարքների և կառավարությանը բաժնետոմսերի փոխանցման հարցը։
«Տենց էլ մենք պատասխան չստացանք, թե ինչու Cronimet-ը Հայաստանից դուրս եկավ: Ինչու GeoProMining-ը հանկարծ իր բաժնետոմսերի մի էական հատված նվիրեց կառավարությանը.Ֆինանսական համակարգում դա կոչվում է ռեյդերություն»,— նշել է նա։