Վերջին 2 լիտր բենզինը՝ երկվորյակների համար. արցախցի մայրիկի պատմությունը

22 Օգոստոսի 2023, 18:47

Հայեր

Արցախցի Մարիա Մուսայելյանը Ստեփանակերտի ծնդդատանը օգոստոսի 20-ին երկվորյակ է լույս աշխարհ բերել: News.am-ի հետ զրույցում Մարիան պատմել է, որ նորածին դուստրերը՝ Նարեն եւ Նանեն ծնվել են կեսարյան հատմամբ:

«Մեր ավտոմեքենայով եմ եկել, վերջին 2 լիտր բենզինը պահել էինք հենց այդ օրվա համար, որ եթե հանկարծ ցավերը սկսեն ու հիվանդանոց հասնելու խնդիրը լինի, գոնե կարողանանք հասնել: Առայժմ հիվանդանոցում եմ: Նույնիսկ չեմ ուզում մտածել, թե ինչպես եմ վերադառնալու տուն, որովհետեւ վառելիք չկա, ու շատ հղիներ ոտքով են տուն գնում»,- պատմել է Մարիան:

Նորածինների մայրը պատմել է՝ փոքրիկները արհեստական կաթնախառնուրդ չեն ընդունել. «Կերակրող մայր եմ, արհեստական կերեր չընդունեցին երեխաները, ինչը լավ է, որովհետեւ դրա պակասը կա Արցախում»:

Տեսանյութն՝ այստեղ