Սուրեն Կատվալյանը՝ Եվրոպայի Մ19 առաջնության բրոնզե մեդալակիր

21 Օգոստոսի 2026, 23:15

Սպորտ

Սերբիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Կատվալյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Մինչև 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ մենամարտում հայ մարզիկը լարված պայքարում, մրցավարների բաժանված որոշմամբ (2:3), զիջել է Անգլիան ներկայացնող Ջոշուա Ֆլեմինգին։

Այսպիսով, Կատվալյանը մրցաշարն ավարտել է բրոնզե մեդալով։ Այն Հայաստանի հավաքականի միակ պարգևն է Եվրոպայի առաջնությունում։