Սուրեն Կատվալյանը՝ Եվրոպայի Մ19 առաջնության բրոնզե մեդալակիր
21 Օգոստոսի 2026, 23:15
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Կատվալյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Մինչև 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ մենամարտում հայ մարզիկը լարված պայքարում, մրցավարների բաժանված որոշմամբ (2:3), զիջել է Անգլիան ներկայացնող Ջոշուա Ֆլեմինգին: