Վիտկոֆը և Քուշները ժամանեցին Մոսկվա
05 Սեպտեմբերի 2026, 12:50
ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆի այցից առաջ Վնուկովո օդանավակայանի կառավարական տերմինալ են ժամանել դիվանագիտական համարանիշներով մեքենաներ։
Կառավարական համարանիշներով մեքենաները տերմինալ են մտել Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 12:00-ին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, Ռուսաստան կատարելիք իրենց առաջիկա այցի ընթացքում կներկայացնեն Ուկրաինայում հակամարտության դադարեցման առաջարկներ։