Վիտկոֆը և Քուշները ժամանեցին Մոսկվա

05 Սեպտեմբերի 2026, 12:50

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆի այցից առաջ Վնուկովո օդանավակայանի կառավարական տերմինալ են ժամանել դիվանագիտական ​​համարանիշներով մեքենաներ։

Կառավարական համարանիշներով մեքենաները տերմինալ են մտել Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 12:00-ին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, Ռուսաստան կատարելիք իրենց առաջիկա այցի ընթացքում կներկայացնեն Ուկրաինայում հակամարտության դադարեցման առաջարկներ։