Valentino նորաձևության տունն իր գովազդային արշավի համար ընտրել է Արամ Խաչատրյանի «Վալսը»
05 Սեպտեմբերի 2026, 17:35
Valentino նորաձևության տունը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Վալսը»՝ «Դիմակահանդես» դրամայի համար գրված սյուիտից, ընտրել է որպես իր Fall/Winter 2026–27 «Interferenze» լայնածավալ գովազդային արշավի պաշտոնական երաժշտական ուղեկցություն։
Մեծանուն կոմպոզիտորի դինամիկ, տագնապալի, բայց միաժամանակ գրավիչ ստեղծագործությունը հիանալի ընդգծել է հավաքածուի գլխավոր գաղափարը՝ դարաշրջանների, մշակութային կոդերի, դասական բարոկկոյի և արդյունաբերական մոդեռնիզմի բախումը։
Նկարահանումներն անցկացվել են Հռոմի Centrale Montemartini թանգարանի սրահներում՝ նախկին էլեկտրակայանում, որտեղ արդյունաբերական մեքենաները հարևանությամբ են գտնվում անտիկ արձանների հետ։
Իտալական բրենդի համար տեսահոլովակը և ֆոտոշարքը նկարահանել է բրիտանացի հանրահայտ նորաձևության լուսանկարիչ Գլեն Լաչֆորդը։