Կարեն Խաչանովը՝ US Open-ի չորրորդ շրջանում
06 Սեպտեմբերի 2026, 11:00
Կարեն Խաչանովը երեք սեթում՝ 6:3, 6:2, 6:4 հաշվով, հաղթել է ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին և դուրս եկել US Open-ի չորրորդ շրջան։
Հայ թենիսիստը հանդիպման ընթացքում կատարել է 12 էյս և 5 անգամ հաղթել մրցակցի մատուցման գեյմում։
Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի Յակուբ Մենշիկ–Լերներ Տիեն հանդիպման հաղթողի դեմ։