Չորս զոհ Լիբանանի հարավում․ իսրայելական հարվածների հետևանքով 32 վիրավոր

06 Սեպտեմբերի 2026, 12:44

Քաղաքականություն

Իսրայելի կողմից իրականացված նոր ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավում չորս մարդ է զոհվել, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհերի թվում 18-ամյա աղջիկ կա։ Եվս 32 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Հիմնական հարվածները հասցվել են Նաբատիե շրջանին, մասնավորապես՝ Մեյֆադուն բնակավայրին, ինչպես նաև Լիբանանի հարավային և արևելյան այլ շրջաններին։