Սոչիում արջը մտել է Կրասնայա Պոլյանայում գտնվող 5-աստղանի հյուրանոց

07 Սեպտեմբերի 2026, 13:11

Տնտեսություն և Բիզնես

Սոչիում արջը մտել է Կրասնայա Պոլյանա ավանում գտնվող 5-աստղանի հյուրանոց: Տեսախցիկի արձանագրած կադրերը, որոնցում պատկերված է գիշատիչը, հրապարակել է Mash տելեգրամյան ալիքը:

Կենդանին հայտնվել է «Պոլյանա 1389» շքեղ հյուրանոցում: Սնունդ փնտրելիս արջը մտել է օժանդակ տարածք, այնուհետև շրջել հյուրանոցի միջանցքներով։ Աշխատակիցներից մեկը, տեսնելով արջին, դույլը ձեռքին սկսել է փախչել։ Շուտով արջն ավարտել է հյուրանոցի «զննումը» և ինքնուրույն դուրս եկել փողոց։

Հիմա եթերում