Վեհափառի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրում

07 Սեպտեմբերի 2026, 18:30

Քաղաքականություն

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ հարուցված քրեական գործը կքննվի Արմավիրի մարզում։ Այս մասին որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործի հետագա քննությունը կիրականացվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։