Ադրբեջանական AzerGold-ը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07 Սեպտեմբերի 2026, 22:45
Ադրբեջանական պետական AzerGold ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրությունների՝ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ հետախուզական և գնահատման աշխատանքներ։ Դրանց արդյունքում հանքավայրում արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա ոսկի։
Հիշեցնենք, որ Սոթքի ոսկու հանքավայրը, որը համարվում է Հայաստանում ոսկու պաշարներով խոշորագույն հանքավայրերից մեկը, շահագործում է «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը։