ՀՀ պետական պարտքը հուլիսին աճել է 47.5 մլրդ դրամով՝ հասնելով 5.16 տրլն դրամի

07 Սեպտեմբերի 2026, 23:30

Տնտեսություն և Բիզնես

2026 թ. հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 տրլն 163 մլրդ 913.2 մլն դրամ (կամ 14 մլրդ 84.8 մլն դոլար)՝ հունիսի համեմատ ավելանալով 47 մլրդ 536 մլն դրամով։

Պարտքի հիմնական մասը՝ 5 տրլն 160 մլրդ 830 մլն դրամը, կառավարության պարտքն է (ներքին՝ 2 տրլն 703 մլրդ 568.3 մլն, արտաքին՝ 2 տրլն 457 մլրդ 261.6 մլն դրամ)։ Մնացած 3 մլրդ 83.2 մլն դրամը համայնքների ներգրաված միջոցներն են։

Հիմա եթերում