Պետք է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց ոչ ՌԴ-ի հաշվին․ Լևոն Քոչարյան

08 Սեպտեմբերի 2026, 14:15

Քաղաքականություն

Կարելի է և պետք է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց դա չպետք է լինի ՌԴ-ի կամ այլ երկրի հետ թշնամանալու հաշվին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Հայրս միշտ կողմ է եղել բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերություններին Ռուսաստանի հետ։ Կարիք չկա թշնամանալու նրանց հետ։ Մենք ասում ենք՝ պետք չէ գերտերությունների բախման կենտրոնում հայտնվել, դա մեր շահերից չի բխում»,- նշել է պատգամավորը։