Հարցը կոշտ է դրվելու՝ ԵԱՏՄ, թե ԵՄ. Մարատ Բաշիրովը ՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

08 Սեպտեմբերի 2026, 22:50

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Մարատ Բաշիրովը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը՝ գնահատելով Երևանի արտաքին քաղաքական և տնտեսական հետագա կուրսի վերաբերյալ կողմերի հնարավոր դիրքորոշումները։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը կարող է կանգնել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու և Եվրամիությանն անդամակցելու կուրսի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև, իսկ Մոսկվան, իր հերթին, կարող է ներկայացնել նման որոշման հնարավոր հետևանքները։

«Փաշինյանին կանգնեցնելու են մի փաստի առաջ, որը մենք, ըստ էության, արդեն գիտենք և որի մասին բազմիցս հայտարարվել է․ կա՛մ դու մնում ես ԵԱՏՄ շրջանակում, կա՛մ երկիրը պատրաստում ես Եվրամիությանն անդամակցելուն»,- նշել է Բաշիրովը։

Քաղաքագետի խոսքով՝ հանդիպման ընթացքում կարող է քննարկվել ոչ միայն ՀՀ-ի քաղաքական ընտրությունը, այլև ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու կոնկրետ տնտեսական հետևանքները։