Վենետիկի կինոփառատոնում տեղի է ունեցել Էնդի Սերկիսի «Նեվատարս» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
09 Սեպտեմբերի 2026, 16:10
Վենետիկի 83-րդ կինոփառատոնում տեղի է ունեցել հայկական արմատներով անգլիացի հայտնի դերասան, ռեժիսոր և գրող Էնդի Սերկիսի նորարարական XR ֆիլմի՝ «Նեվատարս»-ի համաշխարհային պրեմիերան: Նախագիծը ներկայացվել է «Venice Immersive»-ի մրցութային ծրագրում։ Ֆիլմը ստեղծվել է «Imaginarium Productions»-ի կողմից՝ Boona-ի, Google-ի (100 Zeros) և 3Dar-ի հետ համագործակցությամբ:
31 րոպեանոց ֆիլմը նախատեսված է նոր սերնդի AR ակնոցներով դիտելու համար, որոնք պատկերները փոխանցում են ֆիզիկական տարածության վրա՝ վերացնելով իրականության և գրաֆիկայի միջև սահմանները:
Ֆիլմը պատմում է պերֆեկցիոնիզմով տարված նկարչուհու մասին, որի կողմից լքված թվային կերպարները ապստամբում են նրա համակարգչում՝ փորձելով վերադարձնել նկարչուհու ստեղծագործական ոգին։