Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակի տեսություն

10 Սեպտեմբերի 2026, 09:15

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-14-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկ կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20…+22 աստիճան։