Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակի տեսություն
10 Սեպտեմբերի 2026, 09:15
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-14-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկ կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20…+22 աստիճան։