ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը
10 Սեպտեմբերի 2026, 11:15
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՌԴ-ն շարունակում է մնալ հայկական արտահանման հիմնական ուղղությունը։
Այս ժամանակահատվածում ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալը կազմել է մոտ 1,44 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, ՀՀ-ից արտահանումը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ նվազել է 7,9 տոկոսով։
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։