Հայերենը՝ Կուրսկի մարզի երկրորդ ամենատարածված լեզուն
10 Սեպտեմբերի 2026, 19:30
Սեպտեմբերի 8-ին նշվում է Ռուսաստանի ժողովուրդների լեզուների օրը։ 2020 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կուրսկի մարզի շուրջ 943 հազար բնակիչ նշել է իր մայրենի լեզուն։
Մարզի բնակիչների 98,3 տոկոսը մայրենի է համարել ռուսերենը։ Երկրորդ տեղում հայերենն է․ այն որպես մայրենի լեզու նշել է մարզի բնակիչների 0,5%-ը։ Երրորդ տեղում ուկրաիներենն է՝ 0,2% ցուցանիշով։
Բացի այդ, Կուրսկի մարզի բնակիչները որպես մայրենի լեզու նշել են նաև գնչուերենը, թուրքերենը, ուզբեկերենը և տաջիկերենը։ Ընդհանուր առմամբ, այս լեզուները նշել է մարզի բնակչության ավելի քան 1%-ը։