Եթե նման իրավիճակներ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել. Փաշինյանը՝ գազի գնի մասին

11 Սեպտեմբերի 2026, 13:40

Տնտեսություն և Բիզնես

Չկա այնպիսի ոլորտ, որ չենք գնալու դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Մենք մեր անկախությունը, մեր պետականությունը զարգացնելու ենք։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գազի գնի թանկացմանը։

«Կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ։ Եթե նման իրավիճակներ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո համամասնորեն կարող է գին առաջանա»,- ասել է նա։

Հիմա եթերում