Ֆլորա Բիչախչյան․ «Նոր ալիք»-ը, հեյթն ու հորը միայն հուղարկավորությանը տեսած աղջկա պատմությունը
13 Սեպտեմբերի 2026, 14:00
«Alter ego» նախագծի նոր թողարկման հերոսուհին Ֆլորա Բիչախչյանն է։ «Նոր ալիքի» հաղթող և այսօր մեծ հետաքրքրության կենտրոնում հայտնված երգչուհին անկեղծ զրույցում պատմում է իր կյանքի ամենաանձնական էջերի մասին՝ փորձություններով լի ճանապարհի, հաղթանակների ու հեյթի, բեմի և ինքն իրեն հավատարիմ մնալու համարձակության մասին։
Ֆլորան առաջին անգամ այսքան բաց ու անկեղծ է խոսում իր մանկության, ընտանիքի, հայրենի Ախալքալաքի և իր արմատների հանդեպ սիրո մասին։ Նա պատմում է հոր մասին, որին առաջին անգամ տեսել է միայն նրա հուղարկավորության ժամանակ, անցած ցավի ու բուլինգի, հոգեթերապիայի և այն ճանապարհի մասին, որի շնորհիվ սովորել է կյանքին նայել ոչ թե զոհի, այլ սեփական կյանքի պատասխանատու մարդու դիրքից։
Այս զրույցում հնչում են նաև երիտասարդ երգչուհու բազմաթիվ իմաստուն մտքեր՝ երջանկության, սեփական կյանքի համար պատասխանատվություն կրելու, ինքնասիրության, ինքնընդունման և ուրիշների կարծիքին սեփական ճանապարհը չթելադրելու կարևորության մասին։
Ամենից առաջ սա մի մարդու պատմություն է, որը, չնայած իր անցած դժվարություններին ու ցավին, ընտրում է ապրել, սիրել, երազել և երջանիկ լինել։
Շատ անկեղծ, ջերմ ու իրական Ֆլորա։
«Alter ego»-ն Նոննա Ալեքսանյանի հեղինակային նախագիծն է, որի շրջանակում ներկայացվում են բացառիկ հարցազրույցներ հայտնի և հետաքրքիր մարդկանց հետ, որոնց միավորում է սերը Հայաստանի հանդեպ։