ՀԱԵ Ռուսաստանի թեմի բոլոր եկեղեցիներում նշել են Խաչվերացի տոնը
14 Սեպտեմբերի 2026, 14:15
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի թեմի բոլոր եկեղեցիները սեպտեմբերի 13-ին նշել են Սուրբ Խաչի (Խաչվերաց) տոնը։
Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, Խաչին նվիրված տոներից ամենակարևորը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ և փառաբանություն Հիսուս Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):
Տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է։ Այսօր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին։