Բեն Շիրինյանի դեբյուտը՝ TIFF-ում․ «Տնային տնտեսուհին» ներկայացվել է Տորոնտոյում
14 Սեպտեմբերի 2026, 23:30
Կանադահայ ռեժիսոր Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան հաջողությամբ կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում (TIFF)։
Անցյալի գաղտնիքների և պատասխանատվության մասին պատմող հոգեբանական դրաման ցուցադրվել է փառատոնի հեղինակավոր «Հատուկ ցուցադրություններ» բաժնում։
Պատմական«Royal Alexandra Theatre»-ում ֆիլմը ներկայացրել են ռեժիսոր Բեն Շիրինյանը և գլխավոր դերակատարներ Նաոմի Ուոթսը, Լյուք Էվանսն ու Թայ Շերիդանը։
Շիրինյանը մինչ այս հայտնի էր կարճամետրաժ ֆիլմերով և գովազդային հոլովակներով, իսկ «Տնային տնտեսուհին» նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Այն արդեն համարվում է 2026 թվականի կինեմատոգրաֆիական ուշագրավ իրադարձություններից մեկը։
