«Գրեմմիի» հավակնորդ Հայկ Բոյաջյանի ստեղծագործությունը ներառվել է վիրտուոզ դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի սկավառակում
25 Օգոստոսի 2023, 19:50
«Գրեմմիի» առաջադրված կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի «Վարիացիաներ Բախի թեմայով դաշնամուրի համար» ստեղծագործությունը դարձել է վերջերս Գերմանիայում թողարկված հայ վիրտուոզ դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի «Sustain Vol. 3» սկավառակի մաս։
The Armenian Mirror-Spectator-ի փոխանցմամբ՝ Մանասերյանը ծնվել է Երեւանում, բնակվում է Բոննում։ Մամուլը Բոյաջյանի ստեղծագործությունն անվանել է շատ քնքուշ, անսովոր։
«Նկատի ունեցեք, որ սա 21-րդ դարի ստեղծագործություն է՝ հիմնված բարոկկո ժամանակաշրջանի ձայնագրության տեսության վրա։ Աշխատանքը զարգանալուն զուգընթաց սկսում է ավելի ու ավելի հարազատ հնչել՝ չնայած ավանգարդ ներդաշնակություններին եւ էներդոնիկ գրությանը։ Սա իսկապես ցնծություն է»,- գրել է Կոլորադոյի համալսարանի քննադատ եւ երաժշտագետը:
Մանասերյանը Բոյաջյանի վարիացիաների հետ համեմատելու համար կատարել է Բեթհովենի հայտնի 32 վարիացիաները բնօրինակ թեմայով։ Նա կրկնել է Բրյուսելի ծրագիրը. Մանասերյանը հաճախակի կատարում է Բոյաջյանի դաշնամուրային երաժշտությունը։