Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը մուրալ արվեստի տեսքով՝ Դոնի Ռոստովում
18 Սեպտեմբերի 2026, 17:30
Դոնի Ռոստովում հայտնվել է նոր գեղարվեստական օբյեկտ, որը ներշնչված է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությամբ։ Մուրալը զարդարել է նկարչի հուշարձանի հարակից պատը՝ Սարյանի փողոցի և Կիզիտերինովսկի նրբանցքի խաչմերուկում։
Նախաձեռնության հեղինակը նկարիչ Գարիկ Ասլանյանն է։ Կոմպոզիցիայի հիմքում նա օգտագործել է հայտնի Սարյանի «Հայաստան» պաննոն, որը նկարչի հանրահայտ մոնումենտալ ստեղծագործությունն է։ Այն գովերգում է հայկական բնաշխարհը ։
Աշխատանքի ստեղծման համար պահանջվել է շուրջ երկու շաբաթ։ Գործընթացում հեղինակը կիրառել է ժամանակակից տեխնոլոգիաներ․ VR ակնոցի միջոցով նա պատրաստի էսքիզը պրոյեկտել է պատին, ապա պատկերը ճշգրտորեն տեղափոխել մեծածավալ մակերեսի վրա։