ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ Հունաստանի և Ուրուգվայի տեսարժան վայրերը լուսավորվել են հայկական դրոշի գույներով

22 Սեպտեմբերի 2026, 11:20

Հասարակություն

ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ մի շարք հունական քաղաքներում հանրային շենքերն ու տեսարժան վայրերը կլուսավորվեն եռագույնի գույներով սեպտեմբերի 21-ից 29-ը։ Այս մասին հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Կրետե նահանգի մայրաքաղաք Հերակլիոնի քաղաքապետարանը նույնպես սեպտեմբերի 21-ին լուսավորվել է հայկական դրոշի գույներով։

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, ինչպես նաև Պունտա դել Էստե և Ֆլորիդա քաղաքներում խորհրդանշական շենքերը լուսավորվել են հայկական դրոշի գույներով։

Հիմա եթերում