Թուրքիայում դպրոցի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել․ մեկ երեխա զոհվել է, չորսը՝ վիրավորվել
22 Սեպտեմբերի 2026, 11:45
Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող դպրոցի մոտ անհայտ անձը կրակել է հրազենից․ զոհվել է մեկ երեխա, վիրավորվել են չորսը։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Հարձակվողը դիմել է փախուստի։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինված հարձակումը տեղի է ունեցել ժամը 08:00-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձը դեռևս չպարզված պատճառներով անկանոն կրակոցներ է արձակել ուսումնական հաստատության հարակից տարածքում։
Հարձակման հետևանքով իրավապահները սկսել են գործողություններ հարձակվողի ձերբակալման ուղղությամբ։
Նշվում է նաև, որ դպրոցի մոտ հավաքված ծնողների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, երբ ծնողները փորձել են մուտք գործել տարածք։ Ուսումնական հաստատության շրջակայքում անվտանգության միջոցառումները ուժեղացվել են, արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքը։