Մենք չենք մասնակցի ապօրինի քննիչ հանձնաժողովների ստեղծմանը․ Իշխան Սաղաթելյան

22 Սեպտեմբերի 2026, 13:15

Քաղաքականություն

Մենք մաս չենք կազմի ապօրինի քննիչ հանձնաժողովների ստեղծմանը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» վերաբերյալ քննիչ հանձնաժողովի հնարավոր ստեղծմանը։

«Դաշինքում հարցը դեռ չենք քննարկել, հետևաբար վերջնական որոշումը չեմ կարող ներկայացնել։ Իմ կարծիքով՝ այս Ազգային ժողովի կողմից ստեղծվող հակաօրինական քննիչ հանձնաժողովներին մաս կազմելու ցանկություն չունենք։ Նախորդ խորհրդարանի՝ ՔՊ-ի կողմից կյանքի կոչված քննիչ հանձնաժողովների արդյունքները մենք տեսել ենք։ 5 տարի մարդկանց խաբեցին, իբր պատերազմի հանգամանքները քննվում են, բայց մինչ օրս հանրությունը դրա վերաբերյալ տեղեկություն չունի»,- ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե զեկույց է պատրաստվում Հայ առաքելական եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ, որից հետո էլ ԱԺ-ում գուցե քննիչ հանձնաժողով ստեղծվի։

Հիմա եթերում