Սեդրակ Քոչարյանի բիզնես գործունեությունը «սուպերարտառոց» չէ․ փաստաբան

23 Սեպտեմբերի 2026, 12:40

Տնտեսություն և Բիզնես

Սեդրակ Քոչարյանը երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, երբևէ չի ունեցել որևէ պետական լծակ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մամուլի ասուլիսում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Ըստ նրա՝ Սեդրակ Քոչարյանը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեությամբ զբաղվել է 18-19 տարեկանից։

Օրբելյանի խոսքով՝ նա զբաղվել է բիզնես գործունեությամբ, որը, թեև հաջողված է եղել, սակայն առանձնապես արտառոց արդյունքներ չի ունեցել։

«Սեդրակ Քոչարյանի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձևավորված ակտիվների քանակը առանձնահատուկ չի տարբերվում Հայաստանում նման ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած մի քանի հարյուր այլ, եթե ոչ՝ հազարավոր ձեռնարկատերերի արդյունքներից»,- ասել է նա։