Ժամանակին մայրենիս լավ չսովորեցի, բայց ուզում եմ կորցրածը ետ բերել. Դերեկ Շերինյան
27 Օգոստոսի 2023, 11:20
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Դերեկ Շերինյանը ամերիկահայ կոմպոզիտոր-երաժիշտ է, Dream Theater, Kiss ռոք խմբերի և հայտնի ռոք երաժիշտներ Էլիս Կուպերի, Բադի Մայլսի երգերի հեղինակ։
Դերեկ Ջորջ Շերինյանը ծնվել է 1966 թվականին Կալիֆորնիայում ։ Երաժշտի երակներում հայկական և հունական արյուն է հոսում։ Երաժշտի հայրը ՝ Ջորջ Շերինյանը, Թուրքիայում ծնված իրավաբան է, իսկ մայրը ՝ Քերիլ Ուիլյամսոնը, հաշվապահ է, ծնունդով Հունաստանից է:
Դերեկն այնքան էր սիրում երաժշտությունը, որ 4 տարեկանում սկսել է հաճախել երաժշտական դպրոց։ Նա ժամերով դաշնամուր էր նվագում և չէր կարողանում կտրվել գործիքից։
«Դա աներևակայելի բան էր։ Ես կարծում էի, որ երաժշտական գործիք նվագելը հոբբի է: Բայց ավելի ուշ պրակտիկան ցույց տվեց, որ դա ոչ միայն հոբբի էր, այլ սեր, որից ես հազիվ թե երբևէ բաժանվեմ», — մի անգամ հարցազրույցում պատմել է երաժիշտը։
Ավելի ուշ նա ծանոթացել է հայտնի Kiss ռոք խմբի հետ և շուտով նրանց հետ ձայնագրել Alive III ալբոմը։ Բայց երաժիշտը դրանով կանգ չի առել։ Այժմ երաժիշտն ապրում է Hollywood Hills-ում և աշխատում է Leopard Room ձայնագրման ստուդիայում:
Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա երաժիշտն ամուսնացած է, ունի մեկ որդի: Դերեկի խոսքով իր կինն ու որդին, ի տարբերություն իրեն, գերազանց տիրապետում են հայերենին։
«Ժամանակին մայրենիս լավ չսովորեցի, բայց հիմա ուզում եմ հասնել կորցրածին, և հիմա փորձում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել որդուս և կնոջս հետ հայերեն շփվելուն», — ասել է Շերինյանը: